National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
29.09.2021
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը հանդիպել է Թվինինգ ծրագրի հունական կողմի ղեկավար Էլենի Կանելոպուլուի գլխավորած պատվիրակության հետ
1 / 11

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը սեպտեմբերի 29-ին հանդիպել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի հունական կողմի ղեկավար Էլենի Կանելոպուլուի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Վահան Նարիբեկյանն ընդգծել է երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունները եւ համոզմունք հայտնել, որ նման հանդիպումները նպաստում են երկկողմ կապերի զարգացմանը: Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը կարեւորել է Թվինինգ ծրագրի շրջանակում Հայաստանի եւ Հունաստանի միջեւ համագործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հյուրերը նշել են՝ իրենց համար մեծ պատիվ է գտնվել ՀՀ Ազգային  ժողովում, այնուհետեւ քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Էլենի Կանելոպուլուն Վահան Նարիբեկյանին է փոխանցել Հունաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղարի ողջույնները:

Խոսելով Թվինինգ ծրագրի մասին՝ հյուրերը փաստել են, որ դրա իրականացման մեկնարկը տրվել է նախորդ տարի, աշխատանքներն իրականացվել են առցանց ձեւաչափով: Իսկ իրենց այցը Հայաստան մի փոքր հետաձգվել էր՝ պայմանավորված COVID-19-ի համավարակով, Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններով, ինչպես նաեւ Երեւանում ռեզիդենտ թվինինգ խորհրդատուի նշանակմամբ:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ծրագրի շրջանակում քննարկելու տարատեսակ հարցեր եւ գտնելու հնարավոր լուծումներ:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am